Իսիկ Կուլ
From Wikipedia, the free encyclopedia
Իսիկ Կուլ (ղրղզ.՝ Ысык көл Issık Köl, թուրքերեն՝ Issık Göl , ռուս.՝ Иссык-Куль, չինարեն՝ 熱海), անհոսք լիճ Հյուսիսային Տյան Շանում, Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում, 1608 մ բարձրության վրա։ Ընկած է հյուսիսում Կունգեյ Ալթաու, հարավում՝ Թերսկեյ Ալթաու լեռնաշղթաների միջև։ Մակերեսը 6236 կմ2 է, երկարությունը 178 կմ, լայնությունը՝ մինչև 60 կմ, խորությունը՝ մինչև 668 մ (այլ տվյալներով՝ մինչև 702 մ)։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կենտրոնական Ասիա | |
Երկիր | Ղրղզստան | |
Վարչատարածքային բաժանում | Իսիկ Կուլի մարզ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1609 մ | |
Ավազանի մակերեսը | 6236 կմ² | |
Ծավալը | 1738 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 688 կմ | |
Ամենամեծ խորությունը | 702 մ | |
Միջին խորությունը | 278 մ | |
Աղիությունը | 5,9 ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 15 844 կմ² | |
Վիքիպահեստում |
Փակել
Իսիկ Կուլի մեջ է թափվում ավելի քան 50 գետ, որոնցից խոշորներն են Ջերգալան և Տյուպը։ Հիմնական նավահանգիստը Ռիբաչիե և Պրիստան Պրժևալսկ քաղաքներն են։
Իսիկ Կուլ լճի ջրերը երբեք չեն սառչում, չնայած այն գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա[1]։