Իսրայելի մարզեր
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելի վարչատարածքային շրջանները բաղկացած են 6 մարզերից, որոնք եբրայերենով հայտնի են որպես «մեհոզոտ» מְחוֹזוֹת; (եզակի՝ «մահոզ» מָחוֹז) և արաբերեն mintaqah) և 15 ենթատարածքներից (nafot (נָפוֹת; եզակի nafa נָפָה): Յուրաքանչյուր ենթատարածք իր հերթին բաժանված է քաղաքների, որոնք ունեն համայնքներ և տարածքային խորհուրդ։
Այս հոդվածի թվերը հիմնված են Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի ներկայացրած թվերի հիման վրա, հետևաբար, ներառում են բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են Իսրայելի քաղաքացիական կառավարման ներքո` ներառյալ Իսրայելի օկուպացված տարածքները։ Ուստի, Գոլանի տարածաշրջանը և իր 4 մարզերը նույնպես ընդգրկված են, թեև այն չի ճանաչվել ոչ ՄԱԿ-ի և ոչ էլ միջազգային որևէ կազմակերպության կողմից, որպես Իսրայելի տարածաշրջան։ Նույն կերպ, ստորև նշված Երուսաղեմի շրջանի բնակչության թվերը հաշվարկվել է Արևելյան Երուսաղեմի բնակչության հետ միասին, որը նույնպես ընդունված չէ ՄԱԿ-ի կողմից։ Հուդայի և Սամարիայի տարածքը, այնուամենայնիվ, ներառված չէ շրջանների և ենթաշրջանների թվաքանակում, քանի որ Իսրայելը չի կիրառել իր քաղաքացիական իրավասությունը Արևմտյան ափի այդ մասում։