Իվան Մելնիկով
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Իվանովիչ Մելնիկով (ռուս.՝ Иван Иванович Мельников, օգոստոսի 7, 1950(1950-08-07), Բոգորոդիցկ, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ից ՌԴ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ։
Իվան Մելնիկով | |
Կուսակցություն՝ | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1972) |
Գիտական աստիճան՝ | մանկավարժական գիտությունների դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | մաթեմատիկոս, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ |
Ծննդյան օր | օգոստոսի 7, 1950(1950-08-07) (73 տարեկան) |
Ծննդավայր | Բոգորոդիցկ, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կայք՝ | kprf.ru/personal/melnikov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր։ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար (1991 թվական)։ Պետական դումայի երկրորդ (1995-1999 թվականներ), երրորդ (1999-2003 թվականներ), չորրորդ (2003-2007 թվականներ), հինգերորդ (2007-2011 թվականներ), վեցերորդ (2011-2016 թվականներ) և յոթերորդ (2016 թվական) գումարումների պատգամավոր, կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ, 1995 թվականից կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահության անդամ, 1995 թվականից մինչև 1997 թվականը կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1997-2004 թվականներին կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալ, 2004 թվականից կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։