Լոռի Բերդ համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Լոռի բերդ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Գտնվում է Լոռվա դաշտում՝ Ձորագետ գետի ձախափփնյա հատվածում։ Սահմանակցում է Տաշիր, Ալավերդի, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքների հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)
Չշփոթել Լոռի Բերդ (գյուղ) հոդվածի հետ։
Արագ փաստեր Լոռի բերդ, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Համայնքի |
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ |
Վարչկենտրոն | Լոռի Բերդ |
համայնքապետ | Արայիկ Ներսիսյան |
Բնակչություն (2011) | 5,343 |
loriberd.am |
Փակել
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Կենտրոնը Լոռի բերդ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։