Խաթաբալա (պիես)
From Wikipedia, the free encyclopedia
«Խաթաբալա», հայ հռչակավոր դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի կատակերգությունը։ «Խաթաբալան» հանդիսանում է հայ թատրոնի պատմության առավել հաճախ խաղացված կատակերգություններից մեկը և մինչ օրս ներառված է հայալեզու թատրոնների խաղացանկում։ 1971 թվականին Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության հիման վրա նկարահանվել է Յուրի Երզնկյանի նույնանուն ֆիլմը։
Խաթաբալա | |
---|---|
«Խաթաբալա» կատակերգության հեղինակ Գաբրիել Սունդուկյան | |
Հեղինակ | Գաբրիել Սունդուկյան |
Տեսակ | Պիես |
Ժանր | Կատակերգություն |
Կազմված է | 4 արարված և 6 պատկեր |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1866-1867 |
Հրատարակման վայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Գաբրիել Սունդուկյանը «Խաթաբալայի» առաջին տարբերակը գրել է 1866 թվականին Թբիլիսիում։ 1867 թվականին Գաբրիել Սունդուկյանը ավարտեց «Խաթաբալա» կատակերգության երկրորդ և վերջնական տարբերակը։ Գ.Սունդուկյանն իր կատակերգությունը նվիրել է հայ անվանի դերասան և թատերական գործիչ Միհրդատ Ամերիկյանի հիշատակին։
«Խաթաբալա» կատակերգությունը գրված է չորս արարվածով և վեց պատկերով։ Առաջին, երկրորդ և չորրորդ արարվածները տեղի են Զամբախովի տան առաջ և տանը, իսկ երկրորդը` Մասիսյանցի տանը։ Դեպքերը ծավալվում են Թիֆլիսում 1860թվականին։