Խալդայներ
From Wikipedia, the free encyclopedia
Խալդայներ կամ խալդեր,(հուն․՝ Χαλδοι, Χαλδία, Khaldia, ուրարտ. Ḫaliṭu) , ցեղ վկայված մ. թ. ա. 1-ին հազարամյակում, պատմական Հայաստանի հյուսիս-արևմտյան մասերում, որից էլ ծագում են Խաղտիք, Խաղտոառիճ տեղանունները։ Ըստ Քսենոփոնի, սակավահող ու աղքատ խալդերը, որոնց չափահաս բոլոր այրերը կրում էին նիզակներ և ճյուղերից հյուսած վահաններ, հաճախ տրվում էին վարձկանության հարևան երկրների, գլխավորապես Պարսից և Հայոց բանակներում։ Այդ ռազմասեր լեռնականները պատեհ առիթներով խուժում էին Հայաստանի սահմանամերձ շրջանները, կողոպտում երկրագործ հայերին և արագորեն ապաստանում լեռների ծերպերին կառուցած իրենց ամրություններում։
Քսենոփոնը Կյուրոպեդիա գրքում վկայում է, որ մ. թ. ա. VI դ. 1-ին կեսին Պարսից զորավար Կյուրոս Աքեմենյանի միջամտությամբ հայերը համաձայնել են օգտվել խալդայների լեռնային արոտավայրերից, իսկ խալդայները՝ հայերի երկրագործական արդյունքներից։