Խատուտիկի գինի (գիրք)
From Wikipedia, the free encyclopedia
«Խատուտիկի գինի» (անգլ.՝ Dandelion Wine), Ռեյ Բրեդբերիի վիպակը, առաջին անգամ լույս տեսած 1957 թվականին։
Արագ փաստեր Խատուտիկի գինիանգլ.՝ Dandelion Wine, Հեղինակ ...
Խատուտիկի գինի անգլ.՝ Dandelion Wine | |
---|---|
Հեղինակ | Ռեյ Բրեդբերի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Հրաժեշտ ամռանը և Ինչ-որ սարսափելի բան է սպասվում |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | 1957 |
OCLC | 18280204 |
Վիքիքաղվածք | Խատուտիկի գինի |
Փակել
«Խատուտիկի գինին» ստեղծագործություն է, որն առանձնահատուկ է Ռեյ Բրեդբերիի գրական ստեղծագործությունների մեջ՝ գրողի անձնական վերապրումներով։ Գիրքը մեծապես ինքնակենսագրական է, որի իրադարձությունները տեղի են ունենում 1928 թվականի ամռանը՝ հորինված քաղաք Գրին Թաունում (Իլինոյսի նահանգ)։ Քաղաքի նախատիպը ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքն է (Ռեյ Բրեդբերիի ծննդավայրը)։