Խոստովանություն
From Wikipedia, the free encyclopedia
Խոստովանություն, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում (հուդայականությունում, քրիստոնեությունում, իսլամում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։
Խոստովանությամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։