Խտություն
նյութի ֆիզիկական մեծություն, միավոր ծավալի զանգված / From Wikipedia, the free encyclopedia
Խտություն համասեռ նյութի, ֆիզիկական մեծություն (ընդունված է նշանակել հունարեն ՝ «ռո» տառով). որոշվում է նյութի զանգվածի և գրաված ծավալի հարաբերությամբ՝ ։ Անհամասեռ նյութի խտությունը զանգվածի և ծավալի հարաբերության սահմանն է, երբ ծավալը ձգտում է մի կետի, որտեղ որոշվում է խտությունը։ Երկու նյութերի խտությունների հարաբերությունը ֆիզիկական որոշակի պայմաններում կոչվում է հարաբերական խտություն։ Միավորների միջազգային համակարգում խտությունը չափվում է կգ/մ³, CGS համակարգում՝ գ/սմ³ միավորով։ Գործնականում ընդունված են նաև գ/լ, տ/մ³ և արաահամակարգային այլ միավորներ։ Գազերի և հեղուկների խտությունը չափելու համար օգտագործում են խտաչափեր։