Ծաղկանց լեռնաշղթա
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկանց լեռներ Ալադաղ, Ծաղկաց լեռներ, Ծաղկի լեժներ, Ծաղկոտան լեռներ, Շառիան Ալադաղ, Շարիան Ալադաղ[2], լեռնազանգված Հայկական լեռնաշխարհում՝ Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս-արևելք, Մանազկերտի և Աբաղայի դաշտերի միջև։
Ծաղկանց լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածքային միավոր | Աղրըի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3261 մետր |
Աղեղնաձև են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս)։ Կազմված են կավճի, պալեոգենի և պլիոցենի ապարներից։ Հյուսիսային լանջերը մեղմ են, ալիքավոր, հարավայինը՝ խզումնային, աստիճանաձև։ Արևելքում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արևմուտքում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթնային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա-դաղ (3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով և կարերով։ Ծաղկանց լեռները մասնատված են Արածանի, Արճեշ և Բերկրի գետերի հովիտներով։ Կլիման ցամաքային է, կարճատև՝ զով ամառներով և երկարատև ցուրտ ձմեռներով, գագաթնային գոտում և մերձգագաթնային սարավանդում՝ նիվալլեռնատունդրային, հզոր ձնածածկույթով։ Տարեկան տեղումները լեռնալանջերին 400-800 մմ են, գագաթնային գոտում՝ մինչև 900 մմ։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։