Ծաղրածու
կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ծաղրածու, ըստ տերմինի ժամանակակից իմաստի` կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ, կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը։
Հարակից սահմանումներ` խեղկատակ, հեյեր, միմոս և այլն։
Հայտնի կրկեսային ծաղրածուներ են ծաղրածուական դուետ Բիմ-Բոմը, Գրոկը, Տանտին, Ֆրատելինին, Վիտալի Լազարենկոն, Ալեքսեյ Սերգեևը (Սերգո, Մուսլյա), Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև), Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը և Միխայիլ Շույդինը, Լեոնիդ Ենգիբարյանը, Անատոլի Դուբինոն, Բորիս Վյատկինը, Անդրեյ Նիկոլաևը, Անատոլի Մարչևսկին, Վլադիմիր Կրեմենան և ուրիշներ։