Ջակոմո Կազանովա
From Wikipedia, the free encyclopedia
Ջակոմո Ջիրոլամո Կազանովա (իտալ.՝ Giacomo Girolamo Casanova), շևալյե դե Սենգալտ (ապրիլի 2, 1725(1725-04-02)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - հունիսի 4, 1798(1798-06-04)[2][5][6][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] և Դուխցով, Բոհեմիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[7]), հայտնի իտալացի արկածախնդիր, ճանապարհորդ և գրող, «Իմ կյանքի պատմությունը» (ֆր.՝ Histoire de ma vie)[9] մանրամասն ինքնակենսագրության հեղինակ։ Շնորհիվ այդ գրքի նա այնքան է նշանավոր դարձել իր բազմաթիվ սիրային արկածներով, որ միայն նրա անունը ստացել է շրջասույթ և այժմ օգտագործվում է որպես «կանանց գայթակղող» իմաստով։ Ըստ նրա հուշագրությունների՝ Կազանովան հանդիպել է եվրոպական միապետերի, պապերի, կարդինալների և Լուսավորության դարաշրջանի այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսին են Վոլտերը, Մոցարտը և Գյոթեն։ Իր վերջին տարիները նա անցկացրել է Բոհեմիայում՝ լինելով գրադարանի վերակացու կոմս Վալդշտեյնի ամրոցում. հենց այնտեղ է նա գրել իր կյանքի պատմությունը։
Ջակոմո Կազանովա Giacomo Casanova | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1725(1725-04-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] |
Մահացել է | հունիսի 4, 1798(1798-06-04)[2][5][6][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] կամ Դուխցով, Բոհեմիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[7] |
Գերեզման | Դուխցով[8] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Ազգություն | իտալացի |
Մայրենի լեզու | վենետիկերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Պադովայի համալսարան (նոյեմբերի 28, 1742) |
Երկեր | Իմ կյանքի պատմությունը և Վենետիկի Հանրապետության բանտերից իմ փախուստների պատմություն |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, գրադարանավար, բանկիր, վիպասան, դիվանագետ, գրող, արկածախնդիր և ինքնակենսագիր |
Գործունեություն | կանանց հայտնի գայթակղող |
Ծնողներ | հայր՝ Gaetano Casanova? և Միշել Գրիմանի, մայր՝ Զանետտա Ֆարուսսի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Leonilda Castelli? և Cesarino Lanti? |
Giacomo Casanova Վիքիպահեստում |