Կայծ (թերթ, Թիֆլիս)
From Wikipedia, the free encyclopedia
«Կայծ», բոլշևիկյան տնտեսական, քաղաքական և հասարակական եռօրյա ագիտացիոն թերթ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կայծ, Տեսակ ...
Փակել
Համարվել է հայերեն առաջին բոլշևիկյան լեգալ պարբերականը։ Լույս է տեսել 1906 թվականին (47 համար), Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան։ Պաշտոնական խմբագիր-հրատարակիչն է համարվել Ա. Երզնկյանը։ Լուսաբանել է բանվորական շարժումները Հայաստանում և Ռուսաստանում, ընթերցողներին պարզաբանել ռուսական առաջին հեղափոխության խնդիրները։ Տպագրել է նյութեր կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին։
«Կայծ»-ին աշխատակցել են Հ. Հակոբյանը, Մ. Միրաքյանը, Մ. Խանոյանը, Ռ. Դաշտոյանը, Ա. Կարինյանը, Ա. Խումարյանը, Ա. Մռավյանը, Մ. Մելիքյանը և ուրիշներ։
Սա թերթի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 221)։ |