From Wikipedia, the free encyclopedia
Կատալիզատոր, քիմիական նյութ, որն արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։
Կատալիզատորը դասակարգվում է բնական ռեակցիաների հիման վրա, որն արագացնում է քիմիական կառուցվածքը կամ ֆիզիկական հատկությունները։ Կատալիկ հատկություններով օժտված են գործնականորեն բոլոր քիմիական տարրերը և նյութերը, հենց իրենց մեջ կամ ավելի հաճախ՝ բարդ նյութերում։ Իր ֆիզիկական հատկություններով կատալիզատորը ստեղծվում է միատարր և տարասեռ։ Տարասեռ կատալիզատորները պինդ նյութեր են, իսկ միատարր կատալիզատորները ցրում են գազային կամ հեղուկ նյութերը, որն էլ ռեակտիվացնում է նյութերը։ Շատ տարասեռ կատալիզատորներ պարունակում են մետաղներ։ Որոշակի մետաղներ, հատկապես, որոնք գտնվում են պարբերական աղյուսակի VIII խմբում, ունեն կատալիկ հատկություններ, օրինակ ՝ պլատինը։ Բայց մետաղների մեծամասնությունը ցուցադրում են կատալիկ հատկություններ՝ գտնվելով միացութունների վիճակում, օրինակ՝ կավահող (ալյումինի օքսիդ )։
Տարասեռ կատալիզատորները ունեն բազմաթիվ ասեղներ, ընդահուր առմամբ նրանց զբաղեցրած տարածքը հասնում է մինչև 500մ²՝ մի գրամ կատալիզատորի համար։ Հաճախ մեծ մակերևույթուվ օքսիդներ ծառայում են որպես տակդիր, որի պատճառով մոլեկուլների մետաղական կատալիզատորների վրա նստվածք են առաջացնում։ Դա ապահովում է էֆեկտիվ ռեագենտների փոխազդեցություն գազերում կամ հեղուկներում կատալիկ ակտիվ մետաղների հետ։ Հատուկ դասակարգ են զբաղեցնում տարասեռ կատալիզատորները ցեոլիտներում — ալյումինիլիկատների բյուրեղային հանքային խմբերը (ալյումինի և սիլիցիումի համաձուլվածքը)։ Չնայած շատ տարասեռ կատլիզատորներ ունեն մեծ մակերես, նրանք ունեն մի քանի ակտիվ կենտորներ, որի համար օգտագործվում են ընդհանուր մակերեսի քիչ մասը։ Կատալիզատորները կարող են ծախսել իրենց ակտիվութունը մի քանի քիմիական միացությունների ներքո կատալիկ թույների պատճառով։ Այս նյութերը կապվում ակտիվ կենտրոններին և խթանում դրանք։
Ժամանակակից գիտությունը և տեխնիկան հաճախ օգտագործում են «Մի քանի կատալիզատորների համակարգ», որոնք արագացնում են ռեակցիան[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.