Կեպլերի օրենքներ
From Wikipedia, the free encyclopedia
Կեպլերի օրենքները, մոլորակների շարժման օրինաչափությունների օրենքներ են, որոնք հայտնաբերվել են գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերի կողմից։ Այս օրենքները Կեպլերը ստացել է դանիացի աստղագետ Տիխո Բրահեյի (1546 - 1601) ստացած դիտողական փաստերի մշակման հիման վրա։
Կեպլերի օրենքներն են՝
- Ցանկացած մոլորակի ուղեծիրը էլիպս է, որի կիզակետում է գտնվում Արեգակը։
- Մոլորակը Արեգակին միացնող ուղիղը հավասար ժամանակահատվածներում ծածկում է հավասար մակերեսներ։
- Մոլորակի ուղեծրային պարբերության քառակուսին ուղիղ համեմատական է նրա ուղեծրի միջին կիսաառանցքի խորանարդին։