Կոն
From Wikipedia, the free encyclopedia
Կոն, երկրաչափական մարմին, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և շրջանագծի եզերած շրջանով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոն (այլ կիրառումներ)
Լայն իմաստով կոն ասելով հասկանում ենք այնպիսի մարմին, որի մակերևույթը ստացվում է հետևյալ կերպ։ Վերցվում է կամայական հարթ, փակ, առանց ինքնահատումներիր կոր և նրա հարթությունից դուրս գտնվող կամայական կետ։ կորն անվանում են կոնի ուղղորդ, նրանով սահմանափակվող պատկերը՝ կոնի հիմք, իսկ կետը՝ կոնի գագաթ։ Կոնի գագաթը նրա ուղղորդի կետերի հատ միացնող հատվածները կոչվում են կոնի ծնորդներ։ Նրանք լցնում են կոնի կողմանյին մակերևույթը։ Եթե կոնի կողմնային մակերևույթը կտրենք ծնորդով, ապա այն հնարավոր կլինի փռել հարթության վրա։ Ուղիղ շրջանագծային կոնի փռվածքը կլինի շրջանային սեկտոր, որի շառավիղը հավասար կլինի կոնի ծնորդի երկարությանը։