Կոնցեսիա
From Wikipedia, the free encyclopedia
Կոնցեսիա (լատին․՝ concessio — թույլտվություն, զիջում), պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, կորպորացիայի, ֆիզիկական կամ այլ իրավաբանական անձանց պատկանող բնական հարստությունները, ձեռնարկությունները, տնտեսական այլ օբյեկտները որոշակի պայմաններով շահագործման հանձնելու պայմանագիր։
Կոնցեսիոն ձեռնարկություններն ու բաժնետիրական խառը (փայատիրական) ընկերությունները գործում էին պետության որոշած պայմաններով և անմիջական հսկողությամբ։ Կոնցեսիոներները դառնում էին պետական ձեռնարկության վարձակալ, այլ ոչ սեփականատեր։