From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թվականներին և 2016 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը գործած պետական կառույց է, որը մշակում, իրականացնում և համակարգում էր օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կատարված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները փոխանցվել են նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն և գործադիր իշխանություն |
Երկիր | Հայաստան |
Իրավասություն | Հայաստան |
Ստեղծվել է | ապրիլի 21, 2008 |
Լուծարվել է (վերափոխվել է) | 2023 թվականի հունիսի 30-ին (գործառույթները փոխանցվել են ՆԳՆ-ին) |
Մասն է | Հայաստանի Կառավարություն |
Գլխամաս | Երևան, Հայաստան |
Նախագահ | Պաշտոնը վերացվել է |
Կայք | mes.am/hy/ |
Հիմնադրվել է 2008 թվականի ապրիլի 21-ին՝ Հայաստանի նախագահի հրամանագրով[1]։
2014 թվականի դեկտեմբերի 1-ից միավորվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ։
Վերաստեղծվել է 2016 թվականի փետրվարի 24-ին՝ վերակազմակերպման ձևով առանձնացվելով Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից[2]։
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները` 2023 թվականի հունիսի 30-ից փոխանցվել են նորաստեղծ` ներքին գործերի նախարարությանը։
2008-2010 -Մհեր Շահգելդյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.