Համայնք (ավանդական)
ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդիկ / From Wikipedia, the free encyclopedia
Նահապետական համայնք, հասարակական կազմակերպության ձև։ Նախնական տեսակն արյունակցական կապի վրա հիմնված տոհմական համայնքն էր, որը հատուկ էր նախնադարյան համայնական հասարակարգին։ Մասնավոր սեփականության սաղմնավորման և նախնադարյան հասարակարգի քայքայման պայմաններում ձևավորվել է նահապետական, ընտանեկան մեծ համայնքը (մեկ հորից սերող մերձավոր ազգականների երեք-չորս սերունդ՝ իրենց ընտանիքներով)։ Մինչկապիտալիստական դասակարգային հաստատություններում տիրապետող էր տնտեսական կապերի վրա հիմնված տարածքային գյուղական (հարևանային) համայնքը, որը վերացվել է կապիտալիզմի ժամանակաշրջանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք