Համոզմունք
անձնական հայացքների, գիտելիքների վստահ կողմնորոշվածություն / From Wikipedia, the free encyclopedia
Համոզմունք, մարդու գիտելիքները, նրա գիտակցության մեջ խորապես արմատացած բարոյական սկզբունքները, նորմերը, աշխարհայացքը, իդեալները և այլ իմացական կառուցվածքները, որոնց նա իրեն պարտավորված է զգում հետևել կյանքում, որովհետև համարում է ինքնըստինքյան հասկանալի և բնական։ Համոզմունքները դառնում են գիտակցված դրդապատճառներ և որոշակի ուղղվածություն են հաղորդում անձի գործունեությանը։ Այդ ուղղվածության բնույթն ու անձի կողմից առաջ քաշվող նպատակների բովանդակությունը պայմանավորված են նրա համոզմունքների բովանդակությամբ ու ճշմարտացիությամբ։