Հացազգիներ
From Wikipedia, the free encyclopedia
Հացազգիներ (Gramineae կամ Poaceae), (դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ), միաշաքիլավոր բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ ծառանման կամ թփանման բույսեր։
Հացազգիներ | |||
---|---|---|---|
Triticum sp., ցորեն | |||
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Poaceae
(R.Br.) Barnhart (1895), nom. cons. | |||
|
Հացազգիներ են մշակովի կարևորագույն հացահատիկային բույսերը՝ ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սորգոն ևն, ինչպես նաև շաքարեղեգը։ Մշակվող հացազգիները տալիս են մարդու հիմնական սննդամթերքը։ Վայրի և մշակովի հացազգիները լավորակ կեր են։ Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ արտադրելու, ինչպես նաև սննդի և արդյունաբերական նպատակներով՝ յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար։ Որոշ տեսակներ ունեն դեղագործական, կոսմետիկ նշանակություն։ Շատ հացազգիներ (արվանտակ, որոմ, ագրխոտուկ) օգտագործվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանների թռիչքադաշտերը, մարզադաշտերը, սիզամարգերը բուսածածկելու համար։ Որոշ հացազգիները (խրբուկ, սեզ, արվանտակ ևն) մոլախոտեր են։