Հերբերտ Ֆանդել
From Wikipedia, the free encyclopedia
Հերբերտ Ֆանդել (գերմ.՝ Herbert Fandel, մարտի 9, 1964(1964-03-09), Kyllburg, Eifelkreis Bitburg-Prüm, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլային մրցավար, որը վարել է 2007 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ֆանդելը 2006 թվականին վարել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ անգլիական «Միդլսբրոյի» և իսպանական «Սևիլիայի» միջև խաղը։ Նա նաև մրցավար է եղել 2005 թվականի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Գերմանիայում։ Նա սպասարկեց 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերը Սիդնեյում։ Զբաղվածությամբ երաժշտական դպրոցի տնօրեն, ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հերբերտ Ֆանդել | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1964(1964-03-09) (60 տարեկան) |
Ծննդավայր | Kyllburg, Eifelkreis Bitburg-Prüm, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար և դաշնակահար |
Պարգևներ և մրցանակներ | |
Herbert Fandel Վիքիպահեստում |
Նա ավարտեց իր դաշտային կարիերան 2009 թվականի հունիսի 8-ին և 2010 թվականից ղեկավարում էր Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական հանձնաժողովը։