Հերց (չափման միավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Հերց (նշանակումը՝ Հց, Hz), Միավորների միջազգային համակարգում պարբերական պրոցեսների հաճախության չափման միավոր։
Միավորն իր անունն ստացել է 19-րդ դարի գերմանացի գիտնական Հայնրիխ Հերցի պատվին, որը մեծ ներդրում է ունեցել էլեկտրամագնիսական ալիքներն ուսումնասիրելու գործում։
Համաձայն գիտնականների անունով դրված ածանցյալ միավորների վերաբերյալ ՍԻ-ի կանոնադրության, միավորի անունը (հերց) գրվում է փոքրատառով, իսկ նշանակումը (Հց)՝ մեծատառով։
1 Հց-ով արտահայտվում է պարբերաբար կրկնվող գործողության այն հաճախությունը, երբ այն կատարվում է վայրկյանը մեկ։ Համապատասխանաբար, օրինակ, 10 Հց-ը նշանակում է, որ գործողությունը կատարվում է վայրկյանում տասը անգամ։