Հյուրանոց
From Wikipedia, the free encyclopedia
Հյուրանոց, կարճաժամկետ հիմունքներով վճարի դիմաց գիշերակաց տրամադրող հաստատություն։ Ծառայությունների տրամադրումը կարող է տատանվել փոքր սենյակներից մինչև ավելի մեծ բարձրորակ մահճակալներով, հագուստի պահարաններով, օդափոխիչներով, խոհանոցային պարագաներով, հարմարավետ բազմոցներով, հեռուստացույցներով սենյակներով։ Ավելի մեծ, թանկ հյուրանոցները նաև տրամադրում են լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են լողավազանը, բիզնես կենտրոնը (համակարգիչներով, տպիչներով և գրասենյակային պարագաներով), երեխաների զբաղմունքի կենտրոններով, թենիսի կամ բասկետբոլի դահլիճներով, ռեստորաններով, սպա և հասարակական ծառայությունների վայրերով։ Հյուրանոցների համարները սովորաբար համարակալվում են, ինչը թույլ է տալի հյուրերին արագ գտնել իրենց սենյակը։ Որոշ բուտիկներ և մասնագիտացված հյուրանոցներ ունեն հատուկ ձևավորված սենյակներ։ Որոշ հյուրանոցներում սնունդը համարվում է ծառայության անբաժանելի մասը։ Միացյալ Թագավորությունում օրենքով նախատեսված է ապահովել հյուրերին սննունդով և ըմպելիքով որոշակի ժամերին։ Ճապոնիայում կապսուլային հյուրանոցները նախատեսված են միայն քնելու համար և ունեն միայն ննջասենյակներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուրանոց (այլ կիրառումներ)
Հյուրանոցային գործառնությունը շատ տարբեր է իր չափսերով, գործառույթներով և գներով։ Շատ հյուրանոցներ ունեն ծառայությունների մատուցման ստանդարտներ և դասակարգվում են ըստ հյուրանոցների տեսակների։ Բարձրորակ հյուրանոցների ծառայությունների մեջ մտնում են բարեհամբյուր անձնակազմ, բնակության ամբողջական ծառայություններ, բարձրակարգ ռեստորաններ։