Հնդկաստանի վարչական բաժանում
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Վարչականորեն Հնդկաստանի Հանրապետությունը այժմ բաժանվում է 28 նահանգների և 7 տարածքի (այդ թվում 6 միութենական տարածք և 1 Դելի ազգային մայրաքաղաքային շրջան)։ Ամեն նահանգը, իր հերթին, բաժանվում է շրջանների (դիստրիքտների), որոնց ընդհանուր թիվը կազմում է 642։
Նահանգները օրենսդրական և գործադիր իշխանության սեփական մարմիններ ունեն։ Նահանգի հիերարխիական բուրգի ծայրամասին կանգնած է Հնդկաստանի Նախագահի կողմից 5 տարով նշանակվող նահանգապետը։ Նահանգապետը կազմում է վարչապետի գլխավորությամբ նահանգի կառավարությունը տեղական ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններից։ Նահանգները ունեն միա- կամ երկպալատ խորհրդարաններ։ Նահանգի խորհրդարանի ստորին պալատը կոչվում է Վիդհան Սաբհա և, համաձայն Հնդկաստանի օրենսդրության, կարող է ընդգրկել 60-ից մինչև 500 պատգամավոր։ Նա ընտրվում է ընդհանուր ընտրություններից արդյունքում 5 տարով։ Նահանգի խորհրդարանի վերին պալատը կոչվում է Վիդհան Պարիշադ և նրա անդամները ընտրվում են 6 տարվա ժամկետով, ընդ որում ամեն 2 տարի բոլոր պատգամավորների 1/3 մասը պետք է վերընտրվի։ Նահանագների խորհրդարանների տնօրինության են ենթակա արտաքին քաղաքականությունինց, պաշտպանությունից, արտաքին առևտրից և քաղաքացիությունից (որոնք գտնվում են Հնդկաստանի միութենական խորհրդանի իրավասության ներքո) բացի յուրաքանչյուր հարցերը։
Միութենական տարածքները և ազգային մայրաքաղաքային շրջանը կառավարում են Հնդկաստանի Կառավարությունը ներկայացնող պաշտոնյաները՝ կոմիսարները կամ ադմինիստրատորները։ Որոշ տարածքներ ունեն բավականաչափ սահմանափակ լիազորություններ ունեցող սեփական խորհրդարաններ և կառավարություններ, իսկ փոքր տարածքները նման իշխանական մարմիններ չունեն։ Հնդկաստանի միութենական տարածքներում գործում է երկրի դաշնային օրենսդրությունը։
Բացի համահնդկական պաշտոնական լեզուներից, այսինքն հնդեկերենից և անգլերենից, որոշ նահանգներում և տարածքներում պաշտոնական են կարող ճանաչվել նաև տվյալ տարածաշրջանի բնակչության համար բնորոշ լրացուցիչ պաշտոնական լեզուներ։