From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Ոսկեբերան (հուն․՝ Ιωάννης ο Χρυσόστομος; շուրջ 347 թ., Անտիոք - 407 թ. սեպտեմբերի 14, Կոմանա, Պոնտոս), Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան, քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա ընդհանրական եկեղեցու սուրբ։
Հովհաննես Ոսկեբերան | |
---|---|
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | ոչ վաղ քան 344 և ոչ ուշ քան 354 |
Ծննդավայր | Անտիոք, Coele-Syria, Հռոմեական կայսրություն |
Վախճան | սեպտեմբերի 14, 407 |
Վախճան վայր | Comana Pontica, Pontus Polemoniacus, Բյուզանդական կայսրություն[1][2] |
Եկեղեցի | քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սրբազան |
Հիշատակության օր | Հունվարի 27 և Սեպտեմբերի 13[3] |
Աշխատանք | աստվածաբան, գրող, սարկավագ, քրիստոնյա քահանա և եպիսկոպոս |
Ապրելաձև | միստիցիզմ |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Աշակերտ | Nilus of Sinai? |
Ուսուցիչ | Diodorus of Tarsus? և Լիբանիոս |
Ստեղծագործություն | Letter to Acacius bishop of Melitene? |
Մայր | Anthusa?[4] |
Հովհաննես Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր Լիբանիոսի մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին։
398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։
Հովհաննես Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության՝ Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։
438 թվականին, Հովհաննես Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։
Հովհաննես Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, նամակներ և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ։ Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն դեռևս հայ վարդապետների կողմից 5-րդ դարում՝ գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.