Հորմուզի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Հորմուզի նեղուց (արաբերեն مضيق هرمز - Madīq Hurmuz, պարսկերեն تنگه هرمز - Tangeh-ye Hormoz) - նեղ, տակտիկապես կարևոր նեղուց, որը հարավ-արևելքից միացնում է Օմանի ծոցը հարավ-արևմուտքում գտնվող Պարսից ծոցին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Միացյալ Արաբական Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։
Նեղուցը ունի 195 կմ երկարություն, նեղուցի ամենանեղ հատվածը 54 կմ է։ Խորությունը հասնում է մինչև 229 մետրի։ Ներկա պահին նեղուցը միակ ճանապարհն է գազ և նավթ մատակարարելու երրորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։
Lloyd's ծովային վիճակագրական կենտրոնի տվյալներով, 2006 թվականին Հորմուզի նեղուցով անցել է համաշխարհային նավթի ծովային արտահանման 33%-ը։ Եթե հաշվի առնենք նավթաարտադրանքը, ապա աշխարհի նավթի ծովային արտահանման 40%-ը անցնում է Հորմուզի նեղուցով։