Մաթեմատիկական լեզվաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկական լեզվաբանություն, լայն առումով՝ լեզվաբանական մեթոդների համակարգ (լեզվամաթեմատիկա), որի օգնությամբ ուսումնասիրվում են լեզվական առարկաներն (օբյեկտները) ու երևույթները՝ լեզվական, լեզվաբանական ու անդրլեզվաբանական կաղապարների կիրառմամբ, նեղ առումով՝ մաթեմատիկայի հատուկ բնագավառ, որը զբաղվում է այդ կաղապարների կառուցման ու նկարագրման համար ձևային մեթոդների մշակմամբ։
Մաթեմատիկական լեզվաբանության ծնունդը (20-րդ դարի 50-ական թվականներ) պայմանավորված է լեզվաբանական նորագույն ուղղությունների (մասնավորապես, կառուցվածքային լեզվաբանության) առաջացմամբ, որոնք, հիմք ընդունելով լեզվի համակարգ լինելու գաղափարը, խնդիր դրեցին հասնելու նրա ճշգրիտ նկարագրությանը։ Ամեն մի համակարգի ուսումնասիրություն պահանջում է պարզել՝
- նրա տարրական միավորները,
- այդ միավորների պատկանելությունը,
- դրանց համակարգման կանոնները՝ վերլուծության տարբեր մակարդակներում։