Մայրիշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Մայրիշխանություն կամ գինեկոկրատիա, հասկացություն, որ օգտագործել է շվեյցարացի գիտնական Յոհան Յակոբ Բախոֆենը՝ իր իսկ ենթադրած հետերիզմին հաջորդած հասարակության ժամանակաշրջանի բնորոշման համար։ Կնապետության հիմնական գծերը նա տեսնում էր մոր կողմից ազգակցությունը հաշվելու և հասարակական կյանքում կնոջ առաջատար դերի մեջ։ Նախնադարյան պատմության հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կնապետությունը համապատասխանում է մայրիշխանության ժամանակաշրջանին։