Մանգուստներ
From Wikipedia, the free encyclopedia
Մանգուստներ (Herpestes), վիվերների ընտանիքի գիշատիչ կաթնասունների սեռ։ Միջին մեծության կենդանիներ են, մարմնի երկարությունը 23-64 սմ է, պոչինը՝ 23—51 սմ, քաշը՝ 0, 5-3 կգ։ Մորթին կոշտ է՝ միագույն կամ բծավոր։ Հայտնի է 17 տեսակ, որից 6-ը տարածված է Աֆրիկայում, 10-ը՝ Հարավային Ասիայում, 1-ը՝ Եվրոպայում։ Ապրում են անտառներում, թփուտներում, եղեգնուտներում, երբեմն՝ բնակավայրերին մոտ։ Գիշերային կյանք են վարում։ Սնվում են մանր ողնաշարավոր կենդանիներով, մասամբ՝ անողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի թռչունների վրա։ Որոշ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են թունավոր օձերին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Մանգուստներ, Գիտական դասակարգում ...
Մանգուստներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Herpestidae (Bonaparte, 1845)
| ||||||||||||||
|
Փակել