Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
մարզահամերգային համալիր / From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
Արագ փաստեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Տեսակ ...
Տեսակ | մարզասրահ և բազմաֆունկցիոնալ համալիր |
---|---|
Երկիր | Հայաստան[1][2] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Վայր | Ծիծեռնակաբերդ |
Հասցե | Լենինգրադյան փող. 1[2] |
Տարողություն | 8008 |
Կազմված է | Բարձրաքանդակներ |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Հիմնադրված է | 1983 |
Բացված | հոկտեմբերի 31, 1983 |
Ճարտարապետ | Արթուր Թարխանյան և Գուրգեն Մուշեղյան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Փակել
Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։