Մոդեռնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Մոդեռնիզմ (իտալ. modernismo - «ժամանակակից հոսանք»; լատիներեն modernus - «ժամանակակից, ոչ հին»), XX դարի ուղղություն մշակույթի մեջ, որը բնութագրվում է մշակութային, պատմական փորձի հետ կապի խզմամբ, ձգտումով հաստատել նոր՝ ոչ տրադիցիոն սկիզբ արվեստում, ոճի պայմանականություն։
Մոդեռնիզմը փիլիսոփայական շարժում է, որը մշակութային տենդենցների և փոփոխությունների հետ մեկտեղ առաջացել է 19֊րդ դարի վերջին և 20֊րդ դարի սկզբին Արևմտյան հասարակության մեջ տեղի ունեցող լայնամասշտաբ փոփոխություններից։ Մոդեռնիզմը ձևավորող գործոններից էին արդի արդյունաբերական հասարակությունների զարգացումը և քաղաքների սրընթաց աճը, որին հետևել է Առաջին Համաշխարհային պատերազմը։ Մոդեռնիզմը նաև մերժում էր Լուսավորչականության դարաշրջանի մտածողությունը, իսկ շատ մոդեռնիստներ մերժում էին կրոնական համոզմունքները։ Ընդհանուր առմամբ մոդեռնիզմը համարում է, որ արվեստի, ճարտարապետության, գրականության, կրոնի, փիլիսոփայության և նույնիսկ գիտության ավանդական ձևերը այլևս չէին բավարարում իրենց առջև դրված խնդիրները և հնացած էին նոր ծագող ամբողջովին արդյունաբերականացված աշխարհի նոր տնտեսական, սոցիալական և քաղաքական միջավայրում։ Պոետ Էզրա Փաունդի 1934 թ․ «Նորացրու այն»֊ի հրահանգը այս շարժման մոտեցման չափանիշն էր անցյալի՝ այժմ հնացված մշակույթի։ Այս ոգով դրա նորարարությունները՝ գիտակցության հոսքի միջոցով գրված վեպը, ատոնալ երաժշտությունը, դիվիզիոնիստական նկարչությունը և աբստրակտ արվեստը բոլորը ունեին իրենց նախակարապետը 19֊րդ դարում։