Նադյա Հասնաու
From Wikipedia, the free encyclopedia
Նադյա Հասնաու (արաբ․՝ نادية حسناوي, հունիսի 10, 1963(1963-06-10)[1], Նորվեգիա), նորվեգացի հեռուստամեկնաբան, ծնունդով մարոկացի։ 2010 թվականին Էրիկ Սոլբաքենի և Նըջի Հադիի հետ վարել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած Եվրատեսիլ 2010 երգի մրցույթը։
Նադյա Հասնաու | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1963(1963-06-10)[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա[2] և Մարոկկո[3] |
Մայրենի լեզու | լիբիա-բերբերական լեզուներ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և լրագրող |
Ամուսին | Կիմ Հաուգեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Nadia Hasnaoui Վիքիպահեստում |
Հասնաուն ծնվել է Մարոկկոյում[4]․ մայրը՝ նորվեգուհի է, հայրը՝ մարոկացի։ Մորական կողմի պապը Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ռագնար Ֆրիշն է։ Երբ 4 տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվեցին, և նա մոր հետ տեղափոխվեց Նորվեգիա։ Օսլոյում հաճախում էր կաթոլիկ ֆրանսիական խիստ մանկապարտեզ, այնուհետև ֆրանսիական դպրոց մինչև 4-րդ դասարանը։ 18 տարեկանում դարձավ Նորվեգիայի քաղաքացի։ 1991 թվականին ամուսնացավ դերասան Քիմ Հոգենի հետ[5]։
1980-ականներին պարուհի էր։ 1993-2004 թվականներին աշխատում էր TV2 հեռուստատեսությունում՝ հյուրընկալելով God morgen, Norge and Jakten på det gode liv հաղորդումները։ 2003 թվականին Հասնաու հեռուստաշոուի հաղորդավարուհին էր[6]։ 2004 թվականին միացավ Նորվեգիայի հեռարձակողների միությանը՝ վարելով Kvitt eller dobbelt շոուն, ինչպես նաև այլ շոուներ՝ կապված Եվրատեսիլ երգի մրցույթի հետ[6]։ Խոսում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և նորվեգերեն։