Նորաձև լուսանկարչություն
լուսանկարչության ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Նորաձև լուսանկարչություն, կամ ֆեշն լուսանկարչություն ( անգլ.՝ Fashion photography), լուսանկարչության ժանր, որը կապված է նորաձև հագուստի դրսևորման և այլ ապրանքների նորաձևության արտադրության հետ։ Լուսանկարների այս տեսակը կապված է ապրանքների գովազդի, ինչպես նաև նորաձև ամսագրերի հետ, ինչպիսիք են Gucci, Vogue, Vanity Fair։ Նորաձև լուսանկարչությունը ուղղված է ստեղծել տրամադրություն ու մթնոլորտ, որոնք ներկայացնում են այս կամ այն կյանքի ոճը։ Նորաձևության լուսանկարչության պայմանական արդյունքներից մեկը դառնում է գոյություն չունեցող գաղափարախոսությունների ստեղծումը։ Նորաձև լուսանկարչությունը մեծ դեր է խաղում նման երևույթի բացատրության ինչպիսին է նորաձևությունը։ Այն ունի կենտրոնական նշանակություն ձևավորման արժեքի ստեղծման մեխանիզմում։