Շախմատային օլիմպիադա 1992
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային 30-րդ օլիմպիադան կայացել է 1992 թվականի հունիսի 7-20-ին, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Սա առաջին օլիմպիադան է, որին մասնակցել է Հայաստանի հավաքականը, և նվաճել է բրոնզե մեդալներ։
Արագ փաստեր Մարզաձև, Երկիր ...
Շախմատային օլիմպիադա 1992
Մարզաձև | շախմատ | |
---|---|---|
Երկիր | Ֆիլիպիններ | |
Վայր | Մանիլա | |
Նախորդ | • Շախմատային օլիմպիադա 1986 • Շախմատային օլիմպիադա 1988 • Շախմատային օլիմպիադա 1990 | |
Հաջորդ | • Շախմատային օլիմպիադա 1994 • Շախմատային օլիմպիադա 1996 • Շախմատային օլիմպիադա 1998 | |
Հրատարակության համար | 30 | |
Թվական | 1992 | |
Սկսած | 7 Հունիսի 1992 | |
Ավարտված | 25 Հունիսի 1992 | |
Կազմակերպիչ | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Մասնակիցների թիվը | 617 | |
Հաղթող | Ռուսաստան | |
Խաղացված խաղերի/մեկնարկների քանակ | 2852 |
Փակել
Օլիմպիադայում հանդես է եկել 102 թիմ (Ֆիլիպինները հանդես է եկել 3 թիմով, իսկ Եմենի և Քենիայի հավաքականները պայքարից դուրս են մնացել 3-րդ խաղափուլից հետո)։ Մրցաշարում հանդես է եկել 617 շախմատիստ, որից 117-ը գրոսմայստեր, իսկ 146-ը միջազգային վարպետ։
Խաղացվել է 2852 պարտիա (58 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 14 փուլով։
Տեղերը բաշխվել են.
- Միավորների ընդհանուր քանակով։
- Բուխհոլցի գործակցով
- Թիմային միավորների քանակով
- Բերգերի գործակցով
- Բուխհոլցի պրոգրեսիվ գործակցով