Շախմատային օլիմպիադա 2000
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային 34-րդ օլիմպիադան կայացել է 2000 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 12-ը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Արագ փաստեր Մարզաձև, Երկիր ...
Շախմատային օլիմպիադա 2000
Մարզաձև | շախմատ | |
---|---|---|
Երկիր | Թուրքիա | |
Վայր | Ստամբուլ | |
Նախորդ | • Շախմատային օլիմպիադա 1994 • Շախմատային օլիմպիադա 1996 • Շախմատային օլիմպիադա 1998 | |
Հաջորդ | • Շախմատային օլիմպիադա 2002 • Շախմատային օլիմպիադա 2004 • Շախմատային օլիմպիադա 2006 | |
Հրատարակության համար | 34 | |
Թվական | 2000 | |
Սկսած | 28 Հոկտեմբերի 2000 | |
Ավարտված | 12 Նոյեմբերի 2000 | |
Կազմակերպիչ | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Մասնակիցների թիվը | 765 | |
Հաղթող | Ռուսաստան | |
Խաղացված խաղերի/մեկնարկների քանակ | 3528 |
Փակել
Օլիմպիադայում հանդես է եկել 126 թիմ (Թուրքիան հանդես է եկել 2 թիմով, Նիկարագուայի, Մավրիտանիայի և Ջիբութիի հավաքականները դուրս են մնացել պայքարից)։ Մրցաշարում հանդես է եկել 765 շախմատիստ, որոնցից 197-ը գրոսմայստեր, իսկ 155-ը միջազգային վարպետ։
Խաղացվել է 3528 պարտիա (14 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 14 փուլով։
Հայաստանի հավաքականը հանդես է եկել ոչ այնքան հաջող՝ զբաղեցնելով 17-րդ տեղը, սակայն անհատական պայքարում 4-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալ է նվաճել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։
Տեղերը բաշխվել են.
- Միավորների ընդհանուր քանակով։
- Բուխհոլցի գործակցով
- Թիմային միավորների քանակով