Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիան ընկերական խաղերում և պաշտոնական այլ խաղերում և վերահսկվում Շվեյցարիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից։ Համարվում է Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ֆուտբոլի հետևորդ։ Թիմի լոգոյի վրա պատկերված է Շվեյցարիայի պաշտոնական բոլոր լեզուների սկզբնատառերը, և պատկերված է ոտքի հաղթական շարժումը, որը հանգեցնում է գոլի։ Նրա ցուցաբերած լավագույն արդյունքը եղել է 1934, 1938, 1954 թվականների աշխարհի առաջնության ժամանակ, երբ Շվեյցարիան հասավ մինչև ¼ եզրափակիչ։ 2008 թ. Եվրոպայի խաղերը տեղի է ունեցել Շվեյցարիայում և Ավստրիայում։ Իր Ֆուտբոլի մեկդարյա պատմության մեջ ամենամեծ հաշվով պարտությունը կրել է Հունգարիայի կողմից։ Նա պարտվել է ինը գնդակի տարբերությամբ։ Ամենամեծ հաշվով հաղթել է Լիտվային 9:0 հաշվով, իսկ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1905 թվականին Փարիզում պարտվելով Ֆրանսիայի Ազգային Հավաքականին՝ նվազագույն 1-0 հաշվով։
Միություն | ՇՖՖ | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Murat Yakin? | ||
Թիմի ավագ | Գրանիտ Ջակա | ||
ՖԻՖԱ կոդ | SUI | ||
| |||
Կայք | football.ch/sfv | ||
Switzerland national association football team Վիքիպահեստում |