Կատարակտ
From Wikipedia, the free encyclopedia
Կատարակտ, աչքի ոսպնյակի մթագնում, որը բերում է տեսողության սրության անկման[2]։ Այն սովորաբար զարգանում է ժամանակի ընթացքում և կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքը[2]։ Ախտանիշները կարող են ներառել գույների մթագնումը, պղտորված տեսողությունը, լույսի մոտ լուսավոր երիզի առկայությունը, վառ լույսից խուսափումը, մթնշաղային տեսողության վատացումը[2]։ Սա կարող է բերել դժվարությունների մեքենա վարելիս, կարդալիս, մարդկանց դեմքերը ճանաչելիս[3]։ Կատարակտը հանդիսանում է կուրության բոլոր դեպքերի 50%-ի պատճառ, ինպես նաև կազմում է բոլոր տեսողական խանգարումների 33%-ը[4][5]։
Ոսպնյակի մթագնում cataracta | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և հիվանդության կարգ |
Պատճառ | Կարմրախտ, Ուլտրամանուշակագույն ճառագայթներ, շաքարային դիաբետ, Վիտիլիգո, ichthyosis? և ծերացում |
Հիվանդության ախտանշաններ | տեսողության վնասվածքներ[1], glare? և Երկտեսություն[1] |
Վնասում է | մարդ, կաթնասուն, սողուններ, թռչուններ, Ողնաշարավորներ և ձկներ |
Բուժաքննություն | Տեսողության օրգանի հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 366 |
ՀՄԴ-10 | H25-H26, H28, Q12.0 |
Բուժում | intraocular lens?, cataract glasses? և cataract surgery?[1] |
Cataracts Վիքիպահեստում |
Հիմնականում առաջանում է տարեցների մոտ, բայց կարող է հանդիպել նաև վնասվածքի, ճառագայթահարման դեպքում, կարող է լինել ի ծնե կամ կարող է հանդիսանալ այլ ակնային վիրահատության բարդություն[2][6]։ Ռիսկի գործոններից են դիաբետը, ծխախոտի օգտագործումը, արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը, ալկոհոլը[2]։ Մեխանիզմը որն ընկած է սրա հիմքում սպիտակուցների մետաբոլիտների կամ դեղնաշագանակագույն պիգմենտի կուտակումն է ոսպնյակում, որը թուլացնում է լույսի թափանցումը դեպի ակնագնդի հետևում գտնվող ցանցաթաղանթ[2]։ Ախտորոշվում է աչքի հետազոտությունների միջոցով[2]։
Կանխարգելումը ներառում է արևային ակնոցների օգտագործումը, ծխախոտի օգտագործման բացառումը[2]։ Սկզբնական փուլում ախտանիշները կարող են բարելավվել ակնոցի օգտագործմամբ[2]։ Եթե դա անարդյունավետ է, կատարվում է վիրաբուժական միջամտություն, որով հեռացվում է պղտորված ոսպնյակը և փախարինում այն արհեստական նոր ոսպնյակով[2]։ Վիրահատությունը կատարվում է, եթե կատարակտն անհանգստացնում է հիվանդին, և վիրահատության արդյունքում կունենանք կյանքի որակի բարելավում[2][7]։ Կատարակտի վիրահատությունը հասանելի չէ շատ երկրներում, հատկապես կանանց համար ովքեր ապրում են գյուղական պայմաններում և չեն կարողանում կարդալ[6][8]։
Աշխարհում կատարակտի պատճառով կույր է համարյա 20 միլիոն մարդ[6]։ Սա հանդիսանում է ԱՄՆ-ում կուրության պատճառների 5%-ը և համարյա 60%-ը Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում[8]։ Զարգացող երկրներում կուրությունը հանդիպում է 100,000 երեխայից 10-40-ի մոտ, իսկ զարգացած երկրներում 100,000 երեխայից 1-4-ի մոտ[9]։ Կատարակտները տարիքին զուգընթաց ավելի հաճախ են հանդիպում։ ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին մինչև 80 տարեկանը ունենում են կատարակտ[2]։