Ուրանի արբանյակներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ուրանի արբանյակներ, Ուրան մոլորակի բնական արբանյակներ։ Հայտնի են 27 արբանյակներ։ Դրանցից բոլորը ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը - Տիտանիան և Օբերոնը հայտնաբերել է 1787 թվականին Ուիլիամ Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակները (Արիելը և Ումբրիելը) հայտնաբերվեցին 1851 թվականին Ուիլիամ Լասսելի կողմից. 1948 թվականին Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո, «Վոյաջեր-2» առաքելության ընթացքում, կամ կատարելագործված աստղադիտակների միջոցով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |