Չինական օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Չինական օրացույցը ներկայացված է երկու տեսակի օրացույցներով (գյուղատնտեսական) և արևա-լուսնային։ Նրանցից երկրորդը պատմականորեն հայտնի է երկու տարբերակով․ Սյա օրացույց («Սյա» դինաստիայի անունով, 夏), առավել հայտնի է Արևելյան Ասիայում, տարին սկսվում է գարնանը, և Չժուան օրացույց (չինարեն՝ 顓頊曆)՝ Ցին դինաստիայի նախահայր Չժուան Սյուի անունով, տարվա սկիզբը համարվում է աշունը։
Ժամանակակից Չինաստանում կիրառվում է նաև գրիգորյան օրացույցը, սակայն լուսնային օրացույցը, ինչպես նախկինում, այժմ էլ համատարած օգտագործվում է ավանդական տոների (Չինական նոր տարի) և այս կամ այն գյուղատնտեսական աշխատանքները սկսելու օրերը որոշելու համար։
«Գարնան տոնը» (Նոր տարի) լուսնային օրացույցում փոփոխական է և նշվում է ամեն տարի նորալուսնի առաջին օրը։ Սյա օրացույցը կիրառվում է մաթեմատիկական նպատակներով, օրինակ, ամուսնության կամ նոր հարաբերություններ սկսելու համար ամենաբարենպաստ օրվա որոշում և այլն։
Չինաստանում գրիգորյան օրացույցը կոչվում է «ստանդարտ» (公曆 gōnglì), «արևմտյան» (西曆 xīlì) կամ «արևային» (日曆 rìlì)։ Գրիգորյան օրացույցի ի հայտ գալով՝ այն նաև համարվեց նոր, իսկ լուսնային օրացույցը՝ հին։