Պանթեիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պանթեիզմ կամ համաստվածություն, փիլիսոփայական ուսմունք, որը «աստծուն» նույնացնում է տիեզերքի հետ, համարում է, որ բնությունը, տիեզերքը և աստվածը նույնն են, մեկը մյուսին համարժեք են։
Պանթեիզմի մեջ արտահայտված է այն հայեցակարգը, որ Աստված ավելի լավ հասկացվում է Տիեզերքի հետ միավորմամբ։ Պանթեիստները չեն հավատում անձնավորված Աստծուն կամ Արարիչ Աստծուն։ Չնայած պանթեիզմի մեջ առկա տարբեր ուղղություններին՝ պանթեիզմի կենտրոնական գաղափարները նույնն են՝ Տիեզերքը համապարփակ միասնություն և բնության սրբություն։ Պանթեիզմը մերժում է անտրոպոցենտրիզմը՝ ընդունելով ամբողջ բնության ֆունդամենտալ միասնությունը և բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը։