Պատմահամեմատական լեզվաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պատմահամեմատական լեզվաբանություն, լեզվաբանության բնագավառ, որ պատմական է այնքանով, որ լեզվի փաստերը, իրողություններն ուսումնասիրում է ժամանակի, շարժման մեջ, պատմականորեն կրած փոփոխություններով, համեմատական է այնքանով, որ այդ փաստերը քննում է դրանք համեմատության մեջ դնելով այլ փաստերի, մասնավորապես ցեղակից լեզուների համապատասխան իրողությունների հետ՝ վերականգնելով հնագույն (հատկապես նախագրային, գրավոր աղբյուրներով չվկայված) լեզվավիճակները կամ առանձին նախաձևեր։ Պատմահամեմատական մեթոդի հիմնական խնդիրն է՝ բացահայտել լեզուների մեջ եղած ծագումնաբանական ընդհանրությունները, դրանով իսկ հաստատել այդ լեզուների ցեղակցությունը, վերականգնել հնագույն այն լեզվավիճակները, որոնք ընկած են նշված ընդհանրությունների հիմքում։