Պատմիչ
From Wikipedia, the free encyclopedia
Պատմիչ, պատմագիր, պատմական երկի հեղինակ հին և միջին դարերում։ Պատմիչ են կոչվում հասարակական իրադարձությունների ու դեպքերի նկարագրական շարադրողները, ի տարբերություն պատմության գիտական ուսումնասիրողների՝ պատմաբանների։ Չնայած շատ պատմիչներ (Հերոդոտոս, Թուկիդիդես, Մովսես Խորենացի և ուրիշներ) քննադատաբար են օգտագործել գրավոր և բանավոր աղբյուրները, փորձել վերլուծել հասարակական իրադարձությունները, հասկանալ պատմական երևույթների էությունը, սակայն պատմությունը գիտություն է դարձել միայն ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի զարգացման դարաշրջանում (օրինակ, հայ պատմագիտության նախակարապետ է համարվում Մ․ Չամչյանը)։