Պատմություն Հայոց (Խորենացի)
գիրք / From Wikipedia, the free encyclopedia
«Պատմություն Հայոց» կամ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրը»։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։
Արագ փաստեր
| ||||
Պատառիկ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ձեռագրից (X-XIդդ) | ||||
Ուրիշ անվանում | Հայոց Պատմություն | |||
Հեղինակ | Մովսես Խորենացի | |||
Բնագիր լեզու | Հին հայերեն (գրաբար) | |||
Թեմա | Հայոց պատմություն | |||
Ժանր | պատմական ժամանակագրություն | |||
Բնագիր | հայտնի չէ | |||
Տեքստի էլեկտրոնային տարբերակը |
Փակել