Ռազմական գիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական գիտություն կամ ռազմագիտություն, գիտելիքների համակարգ պետությունների, պետությունների խմբավորումների կամ դասակարգերի պատերազմների բնույթի, օրենքների, վարման եղանակների մասին։ Ռազմական գիտության տվյալներն օգտագործվում են ռազմական տեսություններ մշակելու ժամանակ։ Ռազմական գիտության կառուցվածքն ու բովանդակությունը կապված է պետության հասարակական կառուցվածքի և տիրապետող գաղափարախոսության հետ։ Ռազմական պատմության և տեսության առաջին ուսումնասիրությունները երևան են եկել Հին Հունաստանում (Հերոդոտոս, Քսենոփոն, Թուկիդիդես և ուրիշներ)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |