Ռենե Ռուքե
Ֆրանսիացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ռենե Ռուքե (փետրվարի 15, 1946(1946-02-15)[1][2], Շարանտոն լը Պոն), Ֆրանսիայի քաղաքական գործիչ, 11-14 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ։
Ռենե Ռուքե | |
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Ծննդյան օր՝ | փետրվարի 15, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քարենտոն-լե-Պոնտ, Ֆրանսիա |
Պարգևներ՝ | |
1988-2012 թվականներին եղել է Ալֆորվիլլի քաղաքապետ։ Ընտրվել է Վիլ դը Մառն դեպարտամենտից։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ է։
2008 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության, Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված շարունակական գործունեության համար[3]։
2010 թվականին Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի կողմից ճանաչվել է անցանկալի անձ։
2019 թվականի հունիսի 12-ին Ռուքեին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն[4]։