Ռեֆորմ
From Wikipedia, the free encyclopedia
Ռեֆորմ (լատին․՝ reformo - փոխակերպել), բարենորոգում, բարեփոխում, հասարակական կյանքի որևէ կողմի (կարգերի, ինստիտուտների, հիմնարկների) վերափոխում, փոփոխություն, վերակառուցում, որը չի ոչնչացնում գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքի հիմքերը։
Որոշակի առումով, ցանկացած բովանդակության նորամուծություն ենթադրվում է որպես ռեֆորմ (օր․՝ տնտեսական ռեֆորմ, ագրարային, կրոնական, քաղաքական, և այլն)։ Քաղաքական պրակտիկայում և քաղաքական տեսության մեջ սովորաբար ռեֆորմ են կոչվում քիչ թե շատ առաջադիմական համարվող վերափոխությունները, որոնք իրականացնում են տիրապետող դասակարգերը՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական որոշակի հակասություններ լուծելու (կամ այդպիսի պատրանք ստեղծելու) նպատակով։