Ռինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ռինգ (անգլ.՝ ring, բառացի՝ օղակ, շրջանակ), մոնոպոլիստական միավորումների պարզագույն, պատմականորեն սկզբնական ձևերից, մի քանի կապիտալիստների միջև սպեկուլյատիվ բնույթի ժամանակավոր համաձայնություն որոշակի ապրանքներ գնելու կամ պահեստներում պահելու վերաբերյալ՝ հետագայում դրանք բարձր գներով վաճառելու նպատակով։
Բնորոշ է եղել գլխավորապես առևտրական կապիտալի ոլորտին, շուկայական կոնյունկտուրայի փոփոխմամբ հեշտությամբ քայքայվել է։