Ռոքնռոլ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոքնռոլ ( անգլ.՝ rock and roll կամ rock'n'roll), երաժշտական ժանր՝ տարածում գտած 1950-ականներին։ Ձևավորվել է աֆրոամերիկյան և «սպիտակ» ժանրերի էլեմենտների համատեղումից, ինչպես ռիթմ-ն-բլյուզը և քանթրին։ Սպիտակամորթ կատարողների ոճը նաև ստացել է ռոկաբիլիանվանումը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ռոքնռոլ Rock and roll, Ոճային հիմքեր ...
Ռոքնռոլ Rock and roll | |
---|---|
Ոճային հիմքեր | Բլյուզ, ռիթմ ընդ բլյուզ, գոսփել, բուգի-վուգի, քանթրի, ջազ, էլեկտրիկ բլյուզ, ջամփ բլյուզ, Չիկագո բլյուզ, սուինգ, ֆոլկ |
Մշակութային հիմքեր | 1940-ականների վերջ և 1950-ականների սկիզբ, Միացյալ Նահանգներ |
Ծագման ժամանակ | 1949 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Բխող ժանրեր | Ռոք, ռոքաբիլլի, փոփ, գարաժ ռոք |
Տես նաև | |
Ռոքնռոլի փառքի սրահ |
Փակել
Առանձնահատկություններ - սա կոնկրետ ռիթմ է, պարային տեմպ, կատարման համարձակություն։ Ավանդական գործիքներն են էլեկտրոկիթառը, կոնտրաբասը, հարվածայինները, ֆորտեպիանոն և սաքսոֆոնը։ Ռոկաբիլլի խմբերի կազմը սովորաբար 3 հոգի է (կիռաթ, կոնտրաբաս, ռիթմ-կիթառ կամ հարվածայիններ)։ Ռոքնռոլլի համար հատկանշական է 4/4 (չորս քառորդ) չափը։
1960-ականների սկզբին ռոքնռոլլի ոճական սահմանները ծավալվեցին, և հայտնվեց նոր, ինքնուրույն ժանր - ռոք երաժշտություն։