Սիթքոմ
From Wikipedia, the free encyclopedia
Սիթքոմ (անգլ.՝ sitcom, բացվում է որպես՝ situation comedy - կատակերգություն ըստ իրավիճակի), հումորային ժանր հեռուստատեսությունում և ռադիոյում, որում գործողությունները տեղի են ունենում սահմանափակ քանակով վայրերում (օրինակ՝ բնակարան, աշխատավայր, դպրոց և այլն)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նախնական փուլում սիթքոմներն օգտագործվել են 1920-ական թվականներին ամերիկյան ռադիոծրագրերում, սակայն արդեն 1970-ականներից ձևաչափը մեծ մասամբ օգտագործվում է հեռուստատեսային սերիալներում, որոնք որպես կանոն տևում են 20-30 րոպե՝ ներառյալ գովազդը։
Սիթքոմները կարող նկարահանվել կենդանի հանդիսատեսի ներկայությամբ՝ հումորային պահերին ընդգծելով մարդկային ծիծաղը։ Ծիծաղը կարող է նաև լինել առանց իրական հանդիսատեսի՝ կցված։